2884 դիտում
09:17 24-01-2018
Պարզ չեղավ` իշխանությունները փորձելո՞ւ են մեղմել գնաճը, թե՞ ոչ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այդպես էլ չտրվեց կարևոր մեկ հարցի պատասխան` արդյո՞ք կան գնաճը մեղմելու հնարավորություններ:
Պետական պաշտոնյաները` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը փորձում էին համոզել, թե գնաճը պայմանավորված չէ սուբյեկտիվ գործոններով, այլ միջազգային շուկայի հետևանքն է, և որ ամեն ինչ վերահսկելիության սահմաններում է: Իսկ ահա գնաճը մեղմելու հնարավորությունների մասին` ոչ մի խոսք. համենայն դեպս, պարզ չեղավ` իշխանությունները հնարավորություն ունե՞ն և փորձելո՞ւ են մեղմել գնաճը, թե՞ ոչ:
Միաժամանակ պատգամավորները ևս չփորձեցին հետամուտ լինել այս հարցին, այլ բավարարվեցին իրենց ելույթներով. ընդդիմադիները պաթոսով քննադատում էին, ՀՀԿ-ականներն էլ արդարանում, և վերջ: Իսկ թե այս ամենից ի՞նչ շահեց ՀՀ քաղաքացին, պարզ չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
10:21 08-10-2022
Տնտեսական հեղափոխություն չեղավ. Փաշինյանը խաբել է. մաս 108. «Ժողովուրդ»
1015 դիտում
14:13 01-07-2014
Քաղաքացիների բողոքին ՀԾԿՀ-ն ականջալուր չեղավ և էլեկտրաէներգիան 3,85 դրամով թանկացնելու որոշում կայացրեց
850 դիտում
21:31 25-05-2015
Ռուսաստանի հանդեպ ատելությունը բավարար չեղավ Կոմորովսկու հաղթանակի համար. Պուշկով
Այս բաժնից
862 դիտում
08:02 27-04-2024
Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»
748 դիտում
07:49 27-04-2024
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»