Ռուսաստանի հանդեպ ատելությունը բավարար չեղավ Կոմորովսկու հաղթանակի համար. Պուշկով
«Լեհերը ձերբազատվեցին Կոմորովսկուց: Ռուսաստանի հանդեպ ատելությունը բավարար չեղավ ընտրություններում հաղթելու համար: Սա դաս է հարևան երկրում նրա գործընկերների համար», - այս մասին գրել է ՌԴ Պետդումայի՝ միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը «Twitter»-ի իր էջում` մեկնաբանելով Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պարտությունը: