Գերմանիայի երկնքում բախվել են ուղղաթիռն ու փոքր շարժիչով ինքնաթիռը. կա 4 զոհ
Գերմանիայի Ֆիլիպսբուրգ քաղաքի երկնքում բախվել են թեթեև շարժիչով ինքնաթիռն ու ուղղաթիռը: Այս մասին հայտնում է Ֆիլիպսբուրգի Ոստիկանությունը:
Ըստ տեղեկությունների՝ բախման հետևանքով կա 4 զոհ:
Նշվում է, որ բախումից հրդեհ է առաջացել երկնքում:
Հայտնի է, որ ուղղաթիռը պատկանում էր տեղի Փրկարար ծառայությանը: