4293 դիտում
17:10 23-01-2018
Մեր բանակը ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները. Բակո Սահակյան
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը և 2018-ի անելիքներին:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական [url=http://www.president.nkr.am/am/news/workingMeetings/3809/]կայքէջի[/url], իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է անցած տարի բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել այս տարի նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բակո Սահակյանը 2017-ին ոլորտում իրականացված աշխատանքները ընդհանուր առմամբ բավարար է գնահատել՝ նշելով, որ դրանց արդյունքները տեսանելի են:
ԼՂ նախագահն ընդգծել է, որ ներկայացված առաջադրանքները կարևոր են և պահանջելու են ամենօրյա համակարգված, քրտնաջան աշխատանք հրամանատարական կազմի բոլոր օղակների կողմից:
«Համոզված եմ, որ մեր բանակը, ինչպես միշտ, ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները: Պետությունն իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բանակաշինության ոլորտը, կանի հնարավոր ամեն ինչ զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու, զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու ուղղությամբ», - նշել է Բակո Սահակյանը:
Նմանատիպ նյութեր
1221 դիտում
20:39 27-06-2014
Պորտուգալիան չկարողացավ լուծել իր առջև դրված բարդ խնդիրը. Ռոնալդու
Այս բաժնից
1000 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
955 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
985 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն