Պորտուգալիան չկարողացավ լուծել իր առջև դրված բարդ խնդիրը. Ռոնալդու
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի ավարտից հետո մեկնբանել է իր թիմի անհաջող ելույթները: Նշենք, որ պորտուգալացիները չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը և հրաժեշտ տվեցին աշխարհի առաջնությանը:
« Պորտուգալիան թևաթափ չի լինում: Ես ամեն հնարավորը արեցի, սակայն ֆուտբոլում առավելագույն ջանքերը շատ հաճախ բավական չեն լինում: Ցավոք սրտի, մենք Գանայի հետ խաղում մենք չկարողացանք իրացնել մեր բազմաթիվ գոլային պահերը: Մեր առջև բարդ խնդիր էր դրված, սակայն թիմը չկարողացավ լուծել այն»,-ասել է Ռոնալդուն: