3390 դիտում
16:45 23-01-2018
Պերուում մայրը իր փոքրիկ դստերը նետել է պատուհանից՝ փրկելով նրան հրդեհից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պերուի մայրաքաղաք Լիմայի բնակելի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհից իր անչափահս դստերը փրկելու համար հուսահատ մայրը նետել է երեխային 4 -րդ հարկի պատշգամբից։ Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը;
Կինը չի կարողացել լքել բնակարանը, քանի որ կրակը հասել էր դռանը։ Այդ ընթացքում հարևանները փողոցում փրկարարական ցանցով պատրաստ կանգնել են, որպեսզի կարողանան փոքրիկին բռնել։ Մայրը ստիպված երեխային փաթաթել է վերմակի մեջ և նետել նրան պատշգամբից։
Երեխային հոսպիտալացրել են, իսկ կնոջը հրշեջ-փրկարարներն օգնել են դուս գալ բնակարանից։ Մոր և դստեր վիճակը բժիշկները կայուն են գնահատել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7842 դիտում
19:12 22-04-2015
Խոշոր հրդեհ Ստեփանավանում. մայրը փոքրիկ երեխաներին փրկելու համար նրանց նետել է պատուհանից. (ֆոտո, վիդեո)
Այս բաժնից
517 դիտում
22:10 17-05-2024
Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պատմական հնարավորություն է տրված. Գերմանիայի ԱԳՆ
592 դիտում
20:36 17-05-2024
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
1534 դիտում
13:26 17-05-2024
Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ հետ