211652_close_icon
views-count7839 դիտում article-date 19:12 22-04-2015

Խոշոր հրդեհ Ստեփանավանում. մայրը փոքրիկ երեխաներին փրկելու համար նրանց նետել է պատուհանից. (ֆոտո, վիդեո)

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքում: Տեղի մեր գործընկերոջ փոխանցմամբ` առավոտյան ժամը 08-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել 4-րդ միկրոշրջանի տնակներից մեկում: Տան տերերը այդ պահին քնած են եղել։ Հրդեհը նկատել է փոքրիկը՝ 4-ամյա Նարեն, ով մորն արթնացրել է: Տեսնելով, որ հրդեհը փակել է տանից դուրս գալու ճանապարհը, մայրը երեքամյա փոքրիկին և 3 ամսական որդուն պատուհանից դուրս է նետել, այնուհետեւ բազմաթիվ այրվածքներ ստանալով՝ ինքն է դուրս նետվել պատուհանից և ընկել մոտակա ջրափոսը: Մորն ու երկու փոքրիկներին շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կետրոն: 3-ամսական փոքրիկը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ մայրն ու 3-ամյա աղջիկը բազմաթիվ այրվածքներով հոսպիտալացվել են: Հրդեհաշիջմանը մասնակցել է մեկ մարտական հաշվարկ, սակայն բնակելի տնակը փրկել հրշեջներին չի հաջովել: Տնակն ամբողջությամբ այրվել է՝ գույքի հետ միասին: Հրդեհի պատճառները ճշտված չեն: Հիվանդանոցից մեր թղթակցին հայտնել են, որ երեխան ստացել է գլխի և ձեռքի, իսկ մայրը ձեռքերի և մեջքի շրջանում մի շարք այրվածքներ: Մոր վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նկատենք, որ ընտանիքը ներկա դրությամբ բնակվելու տեղ չունի: Առանց այդ էլ սոցիալապես անապահով, երիտասարդ այս ընտանիքն աջակցության կարիք ունի: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ալեն Գրիգորյանի Սկզբնաղբյուր` [url=http://lorinews.am/glxavor-temaner-2/3947-xoshor-hrdeh-stepanavanum-mayry-poqrik-erexanerin-prkelu-hamar-nranc-netel-e-patuhanic-foto-video.html]lorinews.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր