33917 դիտում
12:44 23-01-2018
Վե՛րջ տվեք ջայլամությանը. ԵԿՄ-ի արձագանքը՝ «Հրապարակ» թերթի հերթական զառանցանքին
«Հրապարակ» թերթն այսօր «բացահայտել է», որ Ամանորի միջոցառումները զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների համար կազմակերպելու նպատակով ԵԿՄ տարածքային բաժանմունքները 30-ից 100 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն են ստացել համայնքապետարաններից: Եվ դրա մասին հայտարարում է սոսկումով:
Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց համայնքների բնակիչներին աջակցում են շատ դեպքերում, բազմաբնույթ հարցերում: Դա իրենց պարտականությունն է, որ անտրտունջ իրականացնում են: Երկրապահի բաժանմունքների հետ էլ ՏԻՄ-երը ոչ միայն Ամանորին են գործակցում:
Անհասկանալին այստեղ տվյալ թերթի տրամաբանությունն է: Ուրեմն, երբ որեւէ քաղաքապետ օգնում է իր համայնքի բնակիչ, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, պախարակելի է: Իսկ որ թերթը այս ու այնտեղից «փող է կպցնում», կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվելով՝ պատվերներ է կատարում, դա իրենց համար նորմալ է:
Նորմալ է եւ այն, երբ թերթը մեկին ասում է՝ ինձ ֆինանսավորի՝ քո դեմ չգրի, երբ ասում է, թե մի քիչ ավել ֆինանսավորես՝ կարող ես ուրիշների դեմ պատվերներ էլ տալ մեզ:
Բայց հո հանրությունն ամեն ինչ հասկանում է: Հանրությունը հասկանում է, որ չքմեղացած դեմքով երբեմն-երբեմն ժողովրդավարությունից, ազատ խոսքի կարեւորությունից բարբաջող խմբագրապետը հենց ազատ խոսքի դեմ արշավանքի առաջամարտիկներից է, հենց իրականությունը նենգափոխող գործիք է:
Չի՛ կարելի կարծիքի ազատության գաղափարի տակ թաքնվելով՝ քիլլերություն անել: Վե՛րջ տվեք ջայլամությանը. Գլուխներդ թաղել եք ավազի մեջ, կարծում եք՝ ձեզ ոչ ոք չի նկատում: Մարդիկ լավ էլ հասկանում են, թե ինչ կեղտոտ գործիքի հետ գործ ունեն:
[b]ԵԿՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ
[/b]
Նմանատիպ նյութեր
76754 դիտում
14:38 13-01-2018
Մենուա Հարությունյանն արձագանքում է հերթական զառանցանքին. «Վարչապետը Ճվճըվ Արոյի տղաների քավորը չէ»
2816 դիտում
14:36 21-12-2016
ՀՀ ոստիկանության հերթական պարզաբանումը՝ «Ժողովուրդ» թերթի հերթական հրապարակման վերաբերյալ
42629 դիտում
18:59 29-01-2022
Չարենցավանում թալանել են «Հրապարակ» թերթի լրագրողի տունը. նրան պատճառվել է խոշոր չափի վնաս
Այս բաժնից
271 դիտում
19:38 09-05-2024
Մեր երթի բովանդակությունը երբեք նման չի եղել 2018 թվականի իրադարձություններին․ Սուրեն Պետրոսյան
400 դիտում
19:12 09-05-2024
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
7402 դիտում
18:48 09-05-2024
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տվեց հրաժարական տալու համար