Ո՞ւմ մասնավոր օդանավով է Դավոս մեկնել Կարեն Կարապետյանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Փարիզ, որտեղ այսօր կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մեկնեց Դավոս՝ մասնակցելու Դավոիս համաշխարհային տնտեսական համաժողովին:
Ս. Սարգսյանը Ֆրանսիա մեկնեց ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռով, ինչը Կ. Կարապետյանին զրկել էր նույն ինքնաթիռով Շվեյցարիա մեկնելու հնարավորությունից:
Կարեն Կարապետյանը, սակայն, այս իրավիճակին յուրահատուկ լուծում էր գտել: նա անգամ օդից լուսանկար հրապարակեց, ցույց տալու համար, թե ինչպիսի օդանավով է մենկում Դավոս:
«ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն պետբյուջեից գումար չի հատկացվել»,- «ՀԺ»-ին փոխանցեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]