Կովկասյան Դավոս դառնալու ճանապարհին. Դիլիջանում վերաբացվել է քաղաքային զբոսայգին
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վերաբացվել է քաղաքային զբոսայգին, որի բարեկարգումն իրականացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ծրագրով:
[url=https://armenpress.am/arm/news/944253.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` բարեկարգվել են այգու ճեմուղիները, խաղահրապարակը, տեղադրվել են նստարաններ ու աղբամաններ, արդիականացվել է այգու լուսավորությունը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն իր խոսքում նշեց, որ ԵՄ-ն աջակցում է կառավարությանը Հայաստանի մարզերի միջև հավասար սոցիալական և տնտեսական զարգացումն ապահովելու համար:
«Այս այգու բարեկարգումը ստեղծում է անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի Դիլիջանը դառնա Կովկասյան Դավոս, ուր աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին կառաջարկվեն բարձրակարգ ծառայություններ»,- շեշտեց IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։