Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Լոնդոնի «Արսենալի» հետ համաձայնացրեց պայմանագրի մանրամասները:
Ինչպես հայտնում է [url=http://rmcsport.bfmtv.com/football/mercato-en-direct-les-infos-et-rumeurs-du-22-janvier-1665.html]RMC Sport[/url]-ը, ֆուտբոլիստի հայրը, որն էլ վարում Օբամեյանգի գործերը, վերջին մի քանի օրը անցկացրել է Լոնդոնում, որտեղ հանդիպել է «Արսենալի» ղեկավարության հետ:
Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գաբոնցի հարձակվողի և լոնդոնյան ակումբի միջև առաջիկա պայմանագրի պայմանների շուրջ:
Այժմ «Արսենալին» անհրաժեշտ է տրանսֆերի շուրջ համաձայնության գալ «Բորուսիայի» հետ, որը ֆուտբոլիստի համար պահանջում է մոտ 70 մլն եվրո: Սպասվում է, որ տեղափոխությունը վերջնականապես կձևակերպվի առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: