Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն Dugout-ին՝ նվերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Dugout կայքին, որը հայ ֆուտբոլիստի ծննդյան օրվա առթիվ հուզիչ տեսանյութ է պատրաստել է՝ Հենրիխի և հոր՝ «Արարատի» նախկին ռմբարկու Համլետ Մխիթարյանի մասին:
«Շնորհակալություն ծննդյանս առթիվ նման նվերի համար», գրել է Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր Մխիթարյանի ծննդյան 29-րդ տարեդարձն է: