7905 դիտում
14:43 28-06-2015
Հերթական նորապսակ զույգը այցելեց ու մնաց Բաղրամյան պողոտայում. է՛լ համբուրվեցին, է՛լ հարսանեկան ծաղկեփունջ նետեցին եւ ափսեները այնտեղ կոտրեցին. ցուցարարները նրանց առանց նվերի չճանապարհեցին
ՀՀ քաղաքացիներ Սուրեն Սահակյան ու Աննա Դավթյանը իրենց հարսանեկան արարողությունը նշեցին նաեւ Բաղրամյան պողոտայում` անակնկալ այցելելով ցուցարարներին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, փեսացուն ասաց, որ մի քանի օր է` ինչ միացել են բողոքին, իսկ այսօր եկել են իրենց բողոքը էլ ավելի հնչեղ եւ իրենց հարսանեկան օրը էլ ավելի հիշարժան դարձնելու համար:
Անակնկալի եկած պողոտայի հյուրերը նրանց մաղթեցին, որ մի բարձի ու լույսի տակ ծերանան եւ միահամուռ «համբույր» գոչեցին:
Ցուցարարները նրանց կոնֆետներ եւ գաթաներ նվիրեցին: Ավելին` զույգերի համար ափսեներ բերեցին եւ նրանք հենց պողոտայում կոտրեցին: Փեսացուի ուսին լավաշ կախեցին` տեղում ավանդական հարսանիք կազմակերպելով: Տեղի երաժիշտները նրանց համար նվագեցին:
Ցուցարարները բարձրաձայն շնորհավոր բացականչելուց հետո` զուռնա դհոլով էլ շնորհավորեցին: Նորապսակները ներկա պահին նստել են Բաղրամյան պողոտայում:
Ի դեպ, հարսնացուն հարսանեկան զգեստի հետ բոթասներ էր հագել եւ նստել է հատակին: Ասաց, որ գիշերն էլ են պողոտայում եղել և շատ ուշ գնացել: Իրենք դեռ կմնան Բաղրամյան պողոտայում: Գուցե երկու ժամով գնան հանգստնան, բայց կրկին վերադառնալու են:
Փեսացուն պատմեց, որ հարսնացուի հետ ծանոթացել է Գյումրիում` Ավետիսյանների ողբերգական սպանությանը հաջորդած ակցիաների ժամանակ:
Ոստիկանների հետ բախումների ժամանակ փորձել է հարսնացուին ոստիկանների մոտից հետ բերել եւ այդպես ծանոթացել են:
Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ այսօր 18.00-ին Բաղրամյան պողոտայում որոշեն գնալ- մնալու հարցը:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
2975 դիտում
17:42 28-06-2015
Բաղրամյան պողոտա այցելեց երրորդ նորապսակ զույգը ցուցարարներին բաժանելով ծաղիկներ եւ գաթաներ
12022 դիտում
09:37 25-06-2015
Ինչպես են ցուցարարները գիշերը լուսացրել Բաղրամյան պողոտայում. վաղ առավոտյան ոստիկանապետը այցելեց նրանց
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ