Մխիթարյանի և Սանչեսի տրանսֆերները կհաստատվեն հաջորդ շաբաթվա սկզբում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակման գործարքը մոտ է ավարտին,սակայն տրանսֆերների մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբում:
Երկու ֆուտբոլիստներին էլ անհրաժեշտ է թարմացնել աշխատանքի իրենց թույլատվություններրը, այդ իսկ պատճառով տեղափոխությունների հաստատումը սպասվում է երկուշաբթի, կամ, ինչն ավելի հավանական է՝ երեքշաբթի, հայտնում է BBC-ն:
Նշենք, որ Մխիթարյանն արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/21/1087235/]ժամանել է[/url] Լոնդոն՝ բուժզննման, իսկ Սանչեսը՝ Մանչեսթեր: Ակումբները ֆուտբոլիստներին փոխանակում են առանց լրավճարի: