Կալիֆոռնիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 2 զոհ
ԱՄՆ Կալիֆոռնիայում ռազմական Apache AH-64 ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով կա 2 զոհ, ովքեր ուղղաթիռի անձնակազմի անդամներ են:
Ուղղաթիռը կործանվել է Լոս Անջելեսի հյուսիս-արևելքում՝ Ֆորտ Իրվին ազգային ուսումնական կենտրոնից ոչ հեռու:
Պենտագոնում նշել են, որ սա 2018 թ.-ին առաջին դժբախտ պատահարն է, որի հետևանքով ամերիկացի զինվորականներ են զոհվել: