211652_close_icon
views-count41165 դիտում article-date 14:53 20-01-2018

2.5-ամյա աղջնակի առողջությունը կախված է բոլորիցս. նա նույնպես ցանկանում է մյուս երեխաների նման քայլել և խոսել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանցի 2.5-ամյա Սվետլանա Մուրադյանը ունի մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա հիվանդություններ և ուղեղի վրա գոյացություն, որոնց ծնողները բախվել են երեխայի ծնվելու պահից: Երեխան հիվանդության պատճառով չի կարողանում քայլել, խոսել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում փոքրիկի մայրը՝ Արմինե Դանիելյանը, պատմեց, որ միայն վիրահատական միջամտության արդյունքում երեխան կսկսի ապրել լիարժեք կյանքով: «Ամուսինս 2-րդ կարգի հաշմանդամ է, ունեմ ևս 2 անչափահաս երեխա, իսկ ես մասնագիտությամբ զինվորական եմ: Մոսկվայում անցել է հետազոտություն և պարզվել է, որ ուղեղի վրա գոյացություն կա՝ մյուս հիվանդությունների հետ մեկտեղ: Մենք ապրում ենք սոցիալապես ծանր պայմաններում, տան միակ աշխատողը ես եմ: Խորհուրդ են տվել, որպեսզի երեխային տանենք Գերմանիա և այնտեղ վիրահատվի, սակայն դրա համար էլ անհրաժեշտ է 4.000 եվրո գումար, որը, բնականաբար, մենք չունենք: Խնդրում եմ բոլոր բարերար և սրտացավ մարդկանց՝ օգնության ձեռք մեկնել ընտանիքիս, որպեսզի կարողանանք բուժել իմ Սվետլանային, այլապես չեմ կարող ասել, ինչպիսին կլինի նրա ճակատագիրը»: Փոքրիկ Սվետլանային օգնել ցանկացողները կարող են զանգահարել [b]093 30 48 10[/b] հեռախոսահամարով, Արմինե Դանիելյանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր