Քրեականները տախտակի շուկայում կատաղի մրցակցության մեջ են մտել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Որքան էլ վարչապետը հայտարարում է, որ ամենատարբեր ոլորտներում վերացվում են մոնոպոլիաները, և ցանկացած մարդ ցանկացած ապրանք կարող է ներկրել ու վաճառել, միևնույն է՝ ներկրողների միջև պայքար է գնում հանուն մոնոպոլիայի:
Շուրջ վեց ամիս է՝ վերևներում «տանիք» ունեցող Երևանի երկու քրեական հեղինակություններ դուրս են եկել միմյանց դեմ՝ մասնագիտացված տախտակի ներկրման շուկայում մոնոպոլիա ձեռք բերելու համար: Խոսքը հատուկ նշանակության փայտի մասին է: Ո՞վ կհաղթի, վերևներում ո՞ւմ տանիքն է ավելի «ապահով» ու ուժեղ, պարզ չէ:
Առայժմ մաքսային կառույցները ոչ մեկի կողմը չեն բռնում: Սրա միակ ելքը երրորդ, չորրորդ ներկրողներ ներգրավելն է, թե չէ երկուսն էլ իրար «կուտեն»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]