211652_close_icon
views-count172129 դիտում article-date 23:40 19-01-2018

Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենի գազալցակայանում ուժեղ պայթյունի հետևանքով ամբողջությամբ վնասվել են մարդատար ГАЗель-ներ. կա վիրավոր և այլ վնասված մեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթաշենի Սասնա Ծռեր փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Քար-Գազ» ՍՊԸ գազալցակայանում լիցքավորման ժամանակ, դեռևս անհայտ պայմաններում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով գազալցակայանի լիցքավորող, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 33-ամյա Էրիկ Կուրեխյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է այդ պահին լիցքավորվող, «Ուղևոր ՏԱՐ» ՍՊԸ-ին պատկանող, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Գեղամ Դուրգարյանի կողմից վարվող «ԳԱԶել» մակնիշի 28 09 Տ համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնը։ Պայթունի հետևանքով մի քանի գազաբալոններ էլ շպրտվել են։ Վնասվել է մեկ այլ մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենա: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը: Դեպքի մասին տեղեկանալով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի կարգադրությամբ օպերատիվորեն ժամանել են նշված ընկերության ծառայողները։ Քիչ առաջ ժամանեցին նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սենիկ Երանոսյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր