Պետական գանձարանի ոչ լիկվիդային պահուստներն անհրաժեշտ է արդիականացնել. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 18-ին «Sputnik Արմենիա» միջազգային գործակալությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը:
Արմեն Հայրապետյանը ներկայացրել է «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը՝ նշելով, որ հունվարի 11-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
[b]
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]