Բացառիկ ցուցահանդես. Ժողովրդական արվեստի կենտրոնում ցուցադրվելու է պետական գանձարանի 51 նմուշ
Հուլիսի 19-ին Ժողովրդական արվեստի կենտրոնը հանրությանը կներկայացնի ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահոցներում գտնվող, թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից: Այցելուն հնարավորություն կունենա ծանոթանալու Պետական գանձարանի 51 նմուշի:
Կներկայացվեն հայկական ավանդական գոտիներ (XIX դարավերջ – XX դարասկիզբ), որոնք վերաբերում են պատմա-ազգագրական տարբեր արեալների՝ Կարին-Էրզրում, Սյունիք-Արցախ: Գոտիները կատարված են ձուլման, փորագրության, սևադապատման և ոսկեզօծման եղանակներով:
[img]http://shamshyan.com/ups/images/0104080001500049138329863.jpg[/img]
Կցուցադրվեն նաև կենցաղում օգտագործվող իրեր. թեյնիկներ, բաժակակալներ, շաքարամաններ, սկուտեղներ (XIX դարավերջ – XX դարասկիզբ)՝ պատրաստված հայ վարպետների կողմից: