211652_close_icon

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնել է Մոսկվա՝ բանակցությունների

views-count7350 դիտում article-date 16:24 18-01-2018
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը մեկնել է Ռոսաստան։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Այցի շրջանակներում Աքարը հանդիպելու է իր գործընկեր Վալերի Գերասիմովի հետ։ Գործակալությունը նշում է, որ Աքարն ու Գերասիմովը քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակը և Ժնևում ու Աստանայում կայանալիք միջսիրիական հարցով բանակցությունները։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087005/]հայտնել [/url]էինք, որ թուրքական իշխանությունները մարտական բարձր պատրաստւոթյան են բերել Սիրիայի հետ սահմանին տեղակայված թուրքական զորքը, նշված շրջաններ է ուղարկվել նաև հավելյալ ծանր ռազմտեխնիկա։

Նմանատիպ նյութեր