10117 դիտում
13:51 29-08-2015
Երևանում ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախմբի պետը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 28-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 17:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 31/9շենքի դիմաց, Երևանի բնակիչ, 35-ամյա Հայկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 61 ZD 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 67-ամյա Նիկոլայ Բաբինյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Հ. Գրիգորյանն աշխատում է ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբում՝ որպես զինվորական նվագախմբի պետ, կոչումով փոխգնդապետ է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
5158 դիտում
20:46 03-12-2018
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ