Դուայթ Յորք. Մխիթարյանը համապատասխանում է «Արսենալի» խաղաոճին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հավանական [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087000/]տեղափոխությանը[/url] «Արսենալ»:
«Եկեք չմոռանանք, որ Հենրիխը այս մրցաշրջանի սկզբում հիանալի տպավորություն էր թողնում: Բայց հետո ինչ-ինչ պատճառներով նա վերջին ամիսներին խնդիրներ ունեցավ:
Միգուցե պատճառն այն էր, որ նա լավ մարզավիճակում չէր, կամ նրան պակասում էր այն ինքնավստահությունը, որը նախկինում ցուցադրում էր:
Սակայն նա «Արսենալի» խաղաոճի ֆուտբոլիստ է: Նա բարձրակարգ խաղացող է, և մենք դա տեսել ենք «Օլդ Տրաֆորդում», բայց այնտեղ նա ճանապարհից շեղվեց:
«Արսենալում» նրա նոր մեկնարկը կարող է վճռորոշ գործոն հանդիսանալ նրա զարգացման համար», ասել է Յորքը: