Պոլ Մերսոն. Օզիլն ու Մխիթարյանը Ունաի Էմերիի խաղաոճին հարմար չեն
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնի կարծիքով, կիսապաշտպաններ Մեսութ Օզիլը և Հենրիխ Մխիթարյանը հարմար չեն թիմի նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի խաղային ոճին:
«Էմերին գնահատում այն խաղացողներին, որոնք ունակ են մեծ ծավալի աշխատանք կատարել, փակել պաշտպանության և հարձակման միջև գոտիները:
Օզիլն ու Մխիթարյանը այդպիսին չեն, նրանք այլ ոճի խաղացողներ են: Եթե ցանկանում ենք նոր թիմ կառուցել, և բարձր պրեսինգ իրականացնել՝ գործելով որպես միասնական թիմ, այլ ճեղքեր չունենաք օղակների միջև, այդ դեպքում դուք ձեռք չեք բերի Օզիլի կամ Մխիթարյանի պես խաղացողներին:
Եթե դուք գնաք Արսեն Վենգերի ճանապարհով, ցանկանաք խաղալ գեղեցիկ ու քաոտիկ ֆուտբոլ, այդ դեպքում նրանք պետք կգան:
Բայց ոչ մի դեպքում մի թիմում, որը մտադիր է պրեսինգի դիմել: Ես Օզիլի մեծ երկրպագու եմ, սակայն երբեմն հետևելով նրա խաղին, տպավորություն եմ ստանում, որ խաղը նրա կողքով է անցնում», ասել է Մերսոնը: