3536 դիտում
08:41 18-01-2018
Հրաժարվել արտաքին թշնամու կոնցեպտից, վերացնել արտաքին կախվածությունը. սա է բանաձևը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Մինչ արտաքին քաղաքականության վերանայումը ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական ռազմավարության ճիշտ գնահատում պետք է իրականացվի: Պետք է կենտրոնանալ ոչ թե պատժամիջոցների ազդեցության վրա, որը արտաքին մարտահրավեր է, պատրաստվել դրան, դրանից ելնելով՝ ինչ-որ բաներ փոխել, այլ կենտրոնանալ ներքին մարտահրավերների վրա, դրանք լուծել, որոնք առաջին հերթին՝ թուլացնում են երկիրը: Հետսովետական բոլոր երկրները, ունեն ժողովրդավարացման կարիք, բարեփոխվելու կարիք»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը՝ անդրադառնալով ամերիկյան հակառուսական պատժամիջոցներին և դրան հակազդելու միջոցներին:
Նրա խոսքով՝ իշխանությունները սովորաբար օգտագործում են արտաքին թշնամու կերպարը, նրա միջոցով վախեցնում են հասարակությանը և կանգնեցնում անհրաժեշտ գործընթացները երկրում: «Դրա համար պետք է Ռուսաստանում և այլ հետսովետական երկրներում հրաժարվել արտաքին թշնամու կոնցեպտից: Նույնը՝ նաև Հայաստանի դեպքում: Ամեն խնդրի դիմակայությունը թեթև կանցնի, եթե երկիրը տնտեսապես և քաղաքականապես դրան միշտ պատրաստ լինի, դրա համար պետք է վերացվեն նաև արտաքին կախվածությունները, հավասարակշռված արտաքին հարաբերություններ պետք է սահմանվեն: Սա է բանաձևը»,- նման համոզմունք է հայտնել Ռիժկովը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4056 դիտում
10:15 19-01-2017
Կխոսեն ամեն ինչի մասին, բացի Ռուսաստանից ունեցած Հայաստանի կախվածությունը վերացնելու անհրաժեշտությունից. «168 ժամ»
1538 դիտում
13:29 11-02-2021
Դատարանը հրաժարվել է վերացնել Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը․ 168․am
Այս բաժնից
1243 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»