ՀՀ անվտանգության խնդիրները և կախվածությունը Ռուսաստանից կմեղմվեն Հայաստանի ապաշրջափակման դեպքում. Մ. Բրայզա. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ թերթի հետ զրույցում Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրազյան` անդրադառնալով ՀՀ անվտանգության խնդիրներին, ասել է. «Հայաստանը բավականին բարդ իրավիճակում է։ Երբ ես դեռևս ԱՄՆ կառավարությունում էի աշխատում և պատասխանատու էի Հարավկովկասյան երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների համար, բազում այցելություններ էի կատարում Հայաստան` ոչ որպես ՄԽ համանախագահ, այլ` որպես ամերիկացի պաշտոնյա։ Ամեն անգամ, երբ ես գալիս էի, մեծ ջանքեր էի ներդնում ՀՀ կառավարության իմ հայաստանյան գործընկերներին համոզելու համար` չդառնալ այդքան կախյալ Ռուսաստանից էներգետիկ ոլորտում, և այլ ոլորտներում` ևս, բայց հիմնականում` էներգետիկ։ Ռուսաստանը չափազանց փորձառու էր Հայաստանին բավականին դժվարին կախվածության մեջ գցելու հարցում։ Լավ կլիներ, որ Հայաստանը չաներ այն, ինչ արդեն արել է` դառնալով այդքան կախյալ Ռուսաստանից»:
Նրա համոզմամբ` Հայաստանի անվտանգության խնդիրները և կախվածությունը Ռուսաստանից կմեղմվեն Հայաստանի ապաշրջափակման դեպքում։ Իսկ այդ հարցում, ըստ Բրայզայի, ԱՄՆ նախագահը կարող է իր ակտիվ դերակատարությունն ունենալ` հստակ դիրքորոշում հայտնելով ԼՂ հակամարտության վերաբերյալ։
Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: