1945 դիտում
17:00 17-01-2018
Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռոսսոտրուդնիչեստվոյի տնօրենին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվո) տնօրեն Սերգեյ Ռիբինսկուն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համագործակցության այս տարվա օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել միջպետական ծրագրերով Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ 2018 թվականի հունվարից գործողության մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջները իրավական նոր կարգավորումների անհրաժեշտություն են առաջացնում միջպետական ծրագրերով օտարերկրյա բուհերում սովորելու ցանկություն ունեցող ՀՀ զինապարտ քաղաքացիների համար:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ Սերգեյ Ռիբինսկին հույս է հայտնել, որ կրթության և մշակույթի բնագավառներում նախորդ տարվա արձանագրված գործնական ու հստակ ծրագրերով հագեցած համագործակցությունն իր շարունակությունը կունենա այս և հետագա տարիներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական գործակցությանը, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և հայ-ռուսական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:
Նմանատիպ նյութեր
2838 դիտում
16:03 02-03-2022
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ստեղծած ռուս-հայկական գործընկերության ինտերակտիվ քարտեզը
922 դիտում
23:34 20-02-2024
Գեղարքունիքի մարզում բացվել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոն
2448 դիտում
14:24 11-03-2016
Նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Չինաստանի դեսպան Թիան Էրլունին
Այս բաժնից
838 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը
952 դիտում
15:22 01-02-2025
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն
889 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի