Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու. Սեյրան Օհանյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այս պահին որևէ ասելիքով չի ցանկանում հանդես գալ:
Նախկին նախարարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում աբսուրդ որակեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե օրեր առաջ իր մասնակցությամբ «գեներալական սխոդկա» է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է այդ շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու հարցը:
«Ո՛չ գեներալները, ո՛չ էլ մյուսները չեն որոշում՝ ով ինչ պաշտոնի է նշանակվելու: Ընթացակարգեր կան»,- նշեց նա՝ հրաժարվելով այլևս պատասխանել մեր հարցերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]