211652_close_icon
views-count6144 դիտում article-date 08:57 04-10-2016

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու և նոր պաշտոնի նշանակվելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, որ նոր կառավարության ձևավորումից հետո ենթադրվում է, որ մարզպետների շրջանում ևս կադրային փոփոխություններ տեղի կունենան։ Սակայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության պատճառով այն մի փոքր հետաձգվել էր։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու և նշանակվելու է ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահ՝ Արամ Հարությունյանի փոխարեն։ Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը։ Ի դեպ, ենթադրվում է, որ առաջիկայում կփոխվեն նաև Արարատի և Սյունիքի մարզպետները։ Մասնավորապես, ըստ լուրերի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն առաջիկայում նշանակվելու է Արարատի մարզպետ։ 2014-ին Գրիգորյանը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ դարձյալ այդ պաշտոնն էր զբաղեցնում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր