211652_close_icon
views-count9924 դիտում article-date 17:08 16-01-2018

Տավուշի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ, Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 16-19-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [b]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Տավուշի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ, Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում տեղում է թույլ ձյուն:[/b] Վարդենյաց լեռնանցքում և Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:[/b]

Նմանատիպ նյութեր