Արցախի բանակցությունները վարելու է ՀՀ վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու է ՀՀ նախագահը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքականության բնագավառում նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո հակասական իրավիճակ է ստեղծվելու Հայաստանում:
Մեզ համար կարևորագույն խնդրում՝ Արցախի հակամարտության կարգավորման հարցի բանակցությունները վարելու է ՀՀ վարչապետը, բայց պայմանագրերը կնքելու լիազորությունը վերապահված է ՀՀ նախագահին (թեև վերջինիս գործառույթներն էապես սահմանափակվել են):
Մասնավորապես՝ Սահմանադրության 146-րդ հոդվածում նշված է. «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը»: Իսկ Սահմանադրության 132-րդ հոդվածի համաձայն. «Հանրապետության նախագահը կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]