211652_close_icon
views-count87276 դիտում article-date 18:04 15-01-2018

Տավուշի մարզի Հաղարծին գյուղում նշեցին Անահիտ տատու 100 տարին. նա իր պարը նվիրեց սահմանը պահող զինվորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 15-ին, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում տոն էր: Նշվում էր գյուղի հնաբնակներից Անահիտ Հախվերդյանի 100-ամյակը: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ամյա Ա. Հախվերդյանին շնորհավորելու էին եկել իր զավակները, թոռները ծոռները և կուռները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Անահիտ տատին ԽՍՀՄ տարիներին զբաղվել է գյուղատնտեսությամբ, աշխատել է կոլխոզում և ամուսնու հետ հալալ քրտինքով մեծացրել են իրենց 10 զավակներին՝ 7 տղա, 3 աղջիկ, որից հետո տոհմածառը սկսել է ճյուղավորվել և Անահիտ տատն ունեցել է 25 թոռ 40 ծոռ և 15 կուռ: Այսօր Անահիտ տատին բաժակ բարձրացնելով, առաջինը ցանկացավ որ սահմանում խաղաղություն լինի, որ երբեք ոչ մի ծնող սահմանից տխրության լուրեր չլսի: Զինվորներին ցանկացավ բարի ծառայություն, բարի վերադարձ, իսկ հետո աշխարհին խաղաղություն, իշխանություններին էլ հորդորեց, որ ժողովրդին բարի աչքով մտիկ տան, դարման լինեն գյուղացուն: Անահիտ տատը այսօրվա իր հաղթական պարը նվիրեց հայ զինվորին, ասելով. «Ես դրանց հոգուն մատաղ, դրանք են մեր երկիրը պահողները, թող բոլորը առողջ վերադառնան իրենց օջախները ու շարունակեն շենացնել իրենց տունն ու երկիրը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր