211652_close_icon
views-count69781 դիտում article-date 10:04 24-04-2023

Արագածոտնի մարզի հերոսական Արագած գյուղում նշեցին 100-ամյա տատիկի ծննդյան օրը, ով ունի 3 տղա, 2 աղջիկ, 15 թոռ, 25 ծոռ և 3 կոռ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 23-ին, Արագածոտնի մարզի Արագած գյուղի հանդիսությունների սրահներից մեկում էին հավաքվել նույն գյուղի բնակիչները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք նշում էին իրենց գյուղի ամենաերկարակյաց բնակչուհի Արևհատ Մանուկյանի ծննդյան օրը։ 

Ապրիլի 21-ին Ա․ Մանուկյանը, ով ունի 3 տղա, 2 աղջիկ, 15 թոռ, 25 ծոռ և 3 կոռ, դարձավ 100 տարեկան։

Ներկա էին նաև ոչ միայն տատիկի հարազատները, համագյուղացիները, այլև նրան ճանաչողներ։ 1 դար ապրած տատիկը միայն մի բան էր ցանկանում․ «Բալե՛ս, աշխարհքին, էս մեր հայությանը խաղաղություն լինի՝ սաղ կամաց-կամաց կլինի։ Էն մեր ջահել տղերքն էլ իրենց ծառայությունը պրծնեն, հանգիստ հետ դառնան իրենց տները»։

Ֆոտոլագրողը հայտնում է նաև որ Արագածոտնի մարզի Արագած գյուղը ոչ միան Հայաստանում ու ԱՊՀ-ում, այլև աշխարհի շատ երկրներում հայտնի է իր հերոսներով, իր բարի ու աշխատասեր բնակիչներով։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր