211652_close_icon
views-count9255 դիտում article-date 19:44 14-01-2018

«Դիրքապահ» ՀԿ-ի քառօրյա պատերազմի մասնակիցները Գեղարքունիքի մարզում այցելել են զոհված հերոսների ընտանիքիներին. ՖՈՏՈՇԱՐՔ

Հունվարի 11-ին «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, ՀԿ անդամներն այցելել են Գեղարքունիքի մարզ՝ տեսակցելու և իրենց խոնարհումը հայտնելու հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված տասը անմահ հերոսների ընտանիքներին։ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավար Մանուել Մանուկյանը նշում է, որ խորին ակնածանքով մոտենալով նրանց՝ վստահեցրել են, որ միշտ հիշել ու հիշելու են ընկած որդիների անմահ սխրանքը, և նրանց անունները միշտ մնալու են բոլորի սրտերում: ասնակիցներն այցելել են Դավիթ Ռազմիկի Հայրապետյանի, Նորիկ Զավենի Սարգսյանի, Գագիկ Սուրիկի Մելքոնյանի, Վրեժ Վարդանի Սարգսյանի, Հարություն Հովհաննեսի Աբրահամյանի, Արմեն Հայկի Մարտիրոսյանի, Գուրգեն Ավետիկի Այվազյանի, Արամայիս Յուրիկի Ոսկանյանի, Կորյուն Կամոյի Հարութունյանի, Իգր Պապիի Հակոբյանի ընտանիքներին: «Այցելության նպատակներից էր նաև նրանց փոխանցել առողջապահության նախարարության կողմից տրամադրված օգնությունը։ Ճիշտ է, մենք գիտակցում ենք, որ ինչ էլ անենք, չենք կարողանալու փոխհատուցել, սակայն պարտավոր ենք մեր մարդկային պարզ, անկեղծ վերաբերմունքով մի քիչ ջերմություն, խաղաղություն պարգևել նրանց հարազատներին։ Մեզ համար դժվար էր նայել նրանց մայրերի, հայրերի, հարազատ բարեկամների աչքերին և մխիթարանքի խոսքեր գտնել. հանուն հայրենիքի նրանք նվիրաբերել էին իրենց ամենաթանկը՝ իրենց որդիներին»,-նշեց Մանուել Մանուկյանը։ Նա նա նշում է, որ անչափ ուրախալի էր, երբ տեսել են, որ զոհված տղաների ընտանիքներում փոքրիկ մանուկներ են ծնվել։ Զոհված զինծառայողների հարազատները տպավորված են եղել, երբ իմացել են, որ իրենց այցելել են ապրիլյան պատերազմի մասնակիցները, այդ թվում ծանր վիրավորում ստացած երիտասարդներ, և շարքային զինվորներ։ ՀԿ-ի ծրագրերը շարունակական են լինելու, այցելություններ կլինեն նաև Հայաստանի հեռավոր սահմանամերձ բնակավայրեր։ «Կոչ եմ անում, որ բոլորս ուշադրություն դարձնենք մեր անմահ հերոսների ընտանիքներին, բոլորին՝ հավասարաչափ և արդարացի։ Ցավում ենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են, սակայն ուզում ենք հուսալ, որ հետագայում մյուս գերատեսչությունները նույնպես կմիանան մեր ծրագրին, ինչպես առողջապահության նախարարությունը, և նրանք էլ իրենց ներդրումը կունենան»,-ասաց կազմակերպության ղեկավարը։ «Դիրքապահ» ՀԿ-ն մշտապես պատրաստ է համագործակցելու բոլոր կառույցների, բարերարների, անհատների հետ, ովքեր իսկապես ցանկանում են աջակցել մեր անմահ հերոսների ընտանիքներին։ Կազմակերպությունը նաև իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը՝ աջակցության համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր