2848 դիտում
13:44 12-01-2018
2017 թ-ին ՔԿՀ-ներում ստացիոնար բժշկական օգնություն է ստացել 858 կալանավորված անձ և դատապարտյալ
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2017 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բժշկական օգնություն են ստացել 858 (2016թ. - 779) կալանավորված անձինք և դատապարտյալներ:
Կատարվել է 133.192 (2016թ. – 91.260) ամբուլատոր ընդունելություն, 11.006 (2016թ. – 11.762) լաբորատոր, 5315 (2016թ. – 5.241) ֆլյուորոգրաֆիկ և 7.836 (2016թ. – 6.972) ռենտգեն հետազոտություններ:
Բժշկական հետազոտություն և բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից 1.981 (2016թ. – 1.232) անձ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ:
Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում 677 (2016թ. - 488) դատապարտյալներ և կալանավորված անձինք ենթարկվել են բժշկական հետազոտության և բուժման:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ է ուղեգրվել 462 (2016թ. - 455) անձ, որոնցից 51-ը (2016թ. - 99) վիրահատվել է:
Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 9 դատապարտյալ:
Նմանատիպ նյութեր
1220 դիտում
18:58 29-02-2016
2015 թ-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստացիոնար բուժօգնություն է ստացել 822 դատապարտյալ
5831 դիտում
15:05 13-05-2020
ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա, վարակվել է 11 աշխատակից
4610 դիտում
13:56 07-02-2022
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 858 հազար 981 մարդ. ԱՆ
Այս բաժնից
1006 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1159 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
739 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի