1253 դիտում
18:58 29-02-2016
2015 թ-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստացիոնար բուժօգնություն է ստացել 822 դատապարտյալ
2015 թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 822 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2014թ.` 953), իսկ ամբուլատոր ընդունելությունների թիվը 85408 է (2014թ.`76911):
Ստոմատոլոգիական բուժօգնություն է ստացել 3716 (2014թ.`3742) ազատազրկված անձ, դիսպանսեր հաշվառման են վերցվել 1705(2014թ.`1392) դատապարտյալներ և կալանավորված անձինք:
2015 թվականի ընթացքում անց են կացվել նաև բազմաբնույթ հետազոտություններ:
Այսպես` լաբորատոր հետազոտությունների թիվը 12436 է, ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններինը` 4969, ռենտգենագրաֆիկը`2892:
2015 թվականին ՀՀ տարբեր առողջապահական մարմինների բուժհիմնարկներ` քաղաքացիական հիվանդանոցներ են ուղեգրվել 778 (2014թ.`708) ազատազրկված անձինք:
Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների պատճառով պատժի կրումից 2015թ. ընթացքում ազատվել են 9 (2014թ.`2) դատապարտյալներ:
Հավելենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ <<Դատապարտյալների հիվանդանոց>> քրեակատարողական հիմնարկում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք (2014 թվականի փետրվարի 28-ի դրությամբ` 171):
[b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
2878 դիտում
13:44 12-01-2018
2017 թ-ին ՔԿՀ-ներում ստացիոնար բժշկական օգնություն է ստացել 858 կալանավորված անձ և դատապարտյալ
5864 դիտում
15:05 13-05-2020
ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա, վարակվել է 11 աշխատակից
910 դիտում
10:35 28-09-2023
Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ
Այս բաժնից
1321 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1540 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1540 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ