Ֆերնանդո Հիերո. «Ռեալի» առկա խնդիրները բավարար չեն Զիդանին հեռացնելու համար
«Ռեալի» նախկին պաշտպան Ֆերնանդո Հիերոն անդրադարձել է մադրիդյան ակումբի խնդիրներին, որը Պրիմերայում 17 խաղից հետո զբաղեցնում է ընդամենը 4-րդ տեղը:
«Մենք պետք է հիասթափության գիրկը չընկնենք: Այժմ հունվարն է, իսկ թիմում նույն մարզիչն ու խաղացողներն են, որոնք վերջին երկու տարում ութ տիտղոս են նվաճել:
Եթե դու «Ռեալում» ես, ապա պետք է հաղթեց ամեն խաղում, երկրորդ տեղը նշանակություն չունի, սակայն չպետք է կորցնել բանականությունը և պետք է հանդարտությունը պահպանել:
Եթե ինչ որ մեկը սովոր է հաղթանակներին, իսկ դրանք չկան, դա դեռ բավարար չէ, որպեսզի մարզիչը հեռացվի», ասել է Հիերոն: