«Ռեալի» ղեկավարությունը Զիդանին վստահում է՝ չնայած «Ալկոյանոյից» կրած ամոթալի պարտությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալը» մտադիր չէ հեռացնել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին՝ չնայած Իսպանիայի Գավաթում «Ալկոյանոյից» կրած ամոթալի պարտությանը (1:2):
Ֆրանսիացի մասնագետը վայելում է ակումբի ղեկավարության լիակատար վստահությունը: Զիդանին իրավիճակը շտկելու համար ժամանակ կտրվի:
Լա Լիգայում «Ռեալն» ընթանում է 2-րդ տեղում՝ առաջատար «Ատլետիկոյից» ետ մնալով 4 միավորով: Ընդ որում, «Ատլետիկոն» 2 խաղ պակաս է անցկացրել: