Իրանը կարող է դուրս գալ միջուկային գործարքից և արագ վերադառնալ «ստատուս-քվո»-ին. Զարիֆ
Իրանը մի շարք տարբերակներ ունի, դրանցից են՝ միջուկային հարցով համաձայնագրից դուրս գալը և արագ վերադարձը «ստատուս-քվո»-ին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը՝ ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մեկնաբանելով իրանական միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի վերաբերյալ Թեհրանին ուղղված ԱՄՆ-ի նախագահ Թրամփի դիտողությունները՝ Զարիֆը նշել է, որ համաձայնագրի հանդեպ Իրանի հավատարմության հաստատումը միջուկային գործարքի մաս չի հանդիսանում, դա ԱՄՆ-ի ներքին գործընթացն է և այն չի ազատի ամերիկյան առաջնորդին ու նրա ադմինիստրացիային պատասխանատվությունից։
Իրանցի նախարարն ընդգծել է, որ միակ կառույցը, որն ընդունվել է որպես գլխավոր մարմին՝ Իրանի միջուկային գործարանները ստուգելու համար, ՄԱԳԱՏԵ-ն է։