26-ամյա վարորդը Գավառ քաղաքում «08»-ով բախվել է առանձնատան պատին. նրան տեղափոխել են հիվանդանոց
                        Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար  է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում   Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ 26-ամյա Գրիգոր Գրիգորյանը Գավառ-Նորատուս մինչհամայնքային ավտոճանապարհի  1-ին կմ հատվածում  իր կողմից վարած Վազ 21 08 մակնիշի 41 UR 041 համարնիշի  ավտոմեքենայով դեպի Գավառ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել երկհարկանի առանձնատան պատին:
Ինչպես   հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: 
Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի   աշխատակիցները՝  վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի քննիչ Հարություն Մկրտչյանը,  ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Լևոն Ամիրզյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


