157425 դիտում
09:59 10-01-2018
Քրեական պատմություններով հարուստ, հետախուզման մեջ գտնվող «Ճվճըվի» կրտսեր որդի Սերժուլիկը հայտնաբերվել է «Բաստիլ» հյուրանոցային համալիրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 9-ին, Ոստիկանության կամզակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության /վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի/, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի/, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի / բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի/ գլխավորությամբ բազմաթիվ քրեական պատմություններով ու ավտովթարներով հարուստ կյանք ունեցած, Երևան քաղաքի Արամի փողոցի 48 շենքի բնակիչ, ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, Սերժուլիկ մականվամբ 25-ամյա Սերժ Վարդանյանին հայտնաբերել են Արղության փողոցում գտնվող «Բաստիլ» հյուրանոցային համալիրից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա նշված հյուրանոցային համալիրում վարձակալել էր թիվ 15 սենյակը , որին կից ավտոտնակում էլ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները խուզարկություն են կատարել, որտեղ հայտնաբերել են Սերժուլիկի կողմից շահագործվող BMW մակնիշի 35 NF 608 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է «MOD-315 auto» տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտներով, իսկ բեռնախցիկից՝ ավտոմեքենաների SR-GV-75 համարանիշ, GTH 999 G զույգ, Օ 777 ՕՕ 777 զույգ և 33 TT 481 զույգ համարանիշներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերժուլիկը տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, ում կալանավորման միջնորդությամբ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչը:
[b]Հետախուզման մեջ գտնվող, քրեական պատմություններով հարուստ 25-ամյա Սերժ Վարդանյանն է՝ «Սերժուլիկը»
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0348974001515598883435238.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+