ԵԺԿ-ին անդամակցելու նախկին ՕԵԿ-ի դիմումը կրկին մերժվեց․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը՝ «ԵԺԿ»-ն, հերթական՝ երրորդ անգամ է մերժում «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության դիմումը, որով Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը խնդրում է «ԵԺԿ»-ի համաձայնությունը անդամակցելու այդ կառույցին:
«ԵԺԿ» նախագահ ժոզեֆ Դոլի անունից «Հայկական վերածննդին» ուղարկված պատասխանում հայտնվում է, որ «ԵԺԿ»-ն Հայաստանի կուսակցական և քաղաքական կյանքում չի տեսնում «Հայկական վերածննդի» կողմից դրսևորվող այնպիսի ակտիվություն, որը թույլ կտա բավարարել «ՀՎԿ»-ի՝ «ԵԺԿ»-ին անդամակցելու հայտը:
Ըստ «ՀՎԿ» մեր աղբյուրի՝ «ԵԺԿ» ուղարկված դիմումը եղել է բավական սրտաճմլիկ ու սենտիմենտալ: Բացի այն, որ դիմումում հերթական անգամ հիշատակվել է այն փաստը, որ «ՀՎԿ»-ն նույն «Օրինաց երկիր» կուսակցությունն է, նոր դիմումում հիշատակում է եղել նաև «ԵԺԿ» նախկին նախագահ՝ հանգուցյալ Վիլֆրիդ Մարթենսին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]