«Մանչեսթեր Յունայթեդը» դժգոհ է Գրիզմանի պահանջներից
Արդեն տևական ժամանակ է, ինչ «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի միջև բանակցություններ են ընթանում՝ ֆրանսիացու տրանսֆերի շուրջ:
Ներկա պահին պայմանագրի ստորագրման գործընթացի գլխավոր խոչընդոտ է հանդիսանում ֆուտոլիստի աշխատավարձը:
Գրիզմանը մանկունյանցիներից պահանջում է շաբաթական 400 հազար ֆունտ, ինչը անգլիական ակումբին չի բավարարում և վերջինս դժգոհ է իրադարձությունների նման ընթացքից, հայտնում է բրիտանական The Sun-ը: