Արթուր Աբրահամը Սուրբ ծննդյան օրը մատուցված ջրօրհնեքի ժամանակ եղել է կնքահայր. ՖՈՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Սուրբ Ստեփանոս եկեղեցում Սուրբ ծննդյան օրը մատուցված ջրօրհնեքի ժամանակ եղել է կնքահայր:
«Մեծ պատիվ շնորհվեց Արթուր Աբրահամին Սբ. Ստեփանոս եկեղեցում մատուցված Սբ. Պատարագի ժամանակ լինելու ջրօրհնեքի կնքահայր»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է բռնցքամարտիկի մամլո ներկայացուցիչ Սիրան Գրիգորյանը: