14164 դիտում
19:42 06-01-2018
Բեռլինը և Անկարան հայտարարում են հարաբերությունների բարելավման մտադրության մասին
Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելն ու Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են երկկողմ հարաբերությունները բարելավելու մտադրության մասին: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/главы-мид-фрг-и-турции-намерены-улучшить-двусторонние-отношения/a-42048342]Deutsche Welle[/url]-ն:
«Չնայած Բեռլինի և Անկարայի միջև առկա մի շարք տարաձայնություններին, անհրաժեշտ է անել հնարավորը՝ առկա դժվարությունները հաղթահարելու համար»,- մասնավորապես, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարն իր թուրք պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի է ունեցել գերմանական Գոսլար քաղաքում: «Թուրքիան Գերմանիայի կարևոր գործընկերն է բազմաթիվ ոլորտներում: Երկու երկրներն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան կարելի էր նկատել»,- նշել է Գերմանիայի Դաշնության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին հիշեցրել է այն խնդիրների և «լարված իրավիճակների» մասին, որոնք երկու երկրների հարաբերությունների վատթարացման պատճառ են հանդիսացել:
«Մենք կարծում ենք, որ երկխոսության շնորհիվ այդ տարաձայնությունները կարող են հաղթահարվել»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Անկարան «որոշ ակնկալիքներ ունի» Բեռլինից, այդ թվում՝ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված:
ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին 2 տարի առաջ, պայմանավորված մի շարք գործոններով: Դրանց շարքում հիշարժան է, որ 2015 թվականին Բունդեսթագը Օսմանյան Կայսրությունում 1915 թվականին 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունեց:
Նմանատիպ նյութեր
4438 դիտում
16:57 08-11-2017
Բեռլինը կոչ է արել Փհենյանին ընդունել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ-ի առաջարկը
1022 դիտում
15:53 22-08-2014
Բեռլինը նախատեսում է զենք մատակարարել Իրաքին. Շ. Զայբերտ
3369 դիտում
10:37 06-06-2015
«Բարսելոնա»-«Յուվենտուս». Ո՞վ կգրավի այսօր Բեռլինը
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը