Բեռլինը կոչ է արել Փհենյանին ընդունել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին ԱՄՆ-ի առաջարկը
Գերմանիայի իշխանությունները գտնում են, որ Հյուսիսային Կորեան պետք է ընդունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկոթյունը, այն է՝ բանակցություններ վարել և ընդհանուր հայտարարի գալ հյուսիսկորեական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը։
«Նախագահի խոսքում հնչեց առաջարկ, և մենք գտնում ենք, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը պետք է օգտագործի այդ հնարավորությունը բանակցություններիհամար»,-նշել է նա։
Զայբերտի խոսքով՝ առաջին քայլը կարող է լինել միջուկային փորձարկումներից հրաժարվելը։