Բեռլինը նախատեսում է զենք մատակարարել Իրաքին. Շ. Զայբերտ
Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության հաղորդմամբ` հաջորդ շաբաթ Բեռլինը նախատեսում է զենքի մատակարարմամբ իր աջակցությունը ցուցաբերել Իրաքի նկատմամբ: Այս մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
«Հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք ավելի ստույգ տեղեկություններ տրամադրել: Կառավարությունը խորհրդարանի հետ լրջորեն այս հարցն է քննարկում: Կանցլերը պատրաստ է խորհրդարանում հանդես գալ հայտարարությամբ»,- հինգշաբթի Բեռլինում հայտարարել է Զայբերտը:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ գերմանիայում սկսվել են Իրաքին զենք մատակարարելու հարցի շուրջ քննարկումները:
Նշվում է նաև, որ գերմանական զինուժն արդեն դեպի Իրաք է ուղարկում մարդասիրական օգնություն` փախստականների համար վրանների և բժշկական սարքավորումների տեսքով: