158575 դիտում
22:22 04-01-2018
Արարատի մարզի ոստիկանապետին ու Արտաշատի Ոստիկանության բաժնի պետին ավելի շատ հետաքրքրում է քաղաքական ինտրիգները, քան հանցավորության դեմ պայքարը. հերթական խոշոր չափի հափշտակության դեպքը՝ վառ ապացույց
Այսօր՝ հունվարի 4-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Անհայտ անձը ժամը 11։20-ի սահմաններում Շահումյան գյուղում «Հայփոստ»-ի ավտոմեքենայից հափշտակել է մի քանի գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գումարը կազմում է մոտ 12 մլն 620 հազար դրամ։
Մինչ Արարատի մարզի Ոստիկանության պետ, «մեծն» Սևան Քոչարյանը և Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, «մեծն» Արթուր Հովհաննիսյանը ամանորյա կերուխումով էին տարված, չբարեհաճելով ժամանել դեպքի վայր, ինչը նրանց մոտ կարծես ավանդույթ է դարձել, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են հանցագործությունը կատարող կասկածյալին։
Նա Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գ. Հակոբյանն է, ով նախօրոք իմանալով, որ «Հայփոստ»-ի մեքենայով 6 պարկ գումար է տեղափոխվում գյուղեր, իր Ford մակնիշի ավտոմեքենայով հետևել է «Հայփոստ»-ի վարորդին ու արդեն Շահումյան գյուղի վարչական տարածքում օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից՝ գումարը հափշտակել է։
Նրան հայտնաբերել են Երևանում և տեղափոխել Ոստիկանության Արտաշատի բաժին։
Մնում է՝ Արարատի մարզի «մեծն» ոստիկանապետ Ս. Քոչարյանն ու Արտաշատի ոստիկանապետ, «մեծն» Ա. Հովհաննիսյանը իրականում զբաղվեն հանցագործույթան նախականխմամբ և հանցագործությունների բացահայտմամբ, այլ ոչ թե զբաղվեն քաղաքական ինտրիգներով, իսկ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և 6-րդ գլխավոր վարչության կատարած աշխատանքները չվերագրեն իրենց։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը առաջիկայում կանդրադառնա Արարատի մարզում Ս. Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում կատարված բազմաթիվ հանցագործությունների մասին, որոնց մեծ մասը, ցավոք, մնում են չբացահայտված։
[b]Արարատի մարզի «մեծն» ոստիկանապետ, քաղաքական ինտրիգների սիրահար, Ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0243386001515090507610529.jpg[/img]
[b]Արտաշատի «մեծն» ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0785480001515091082142574.jpg[/img]
[b]Գողության կասկածանքով բերման ենթարկված Նորաշեն գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գ. Հակոբյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0932342001515089492341577.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1967 դիտում
23:33 31-10-2022
Քրեական ոստիկանության ծառայողների պայքարը հանցավորության դեմ․ տեսաշար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
22090 դիտում
18:59 26-12-2024
Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի առաքիչին ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները անակնկալ առաքեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ