211652_close_icon
views-count18385 դիտում article-date 22:00 02-01-2018

Աշխարհի 11 ամենադիտարժան տոնածառերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Newsyou.info-ն ներկայացրել է աշխարհի 11 ամենադիտարժան տոնածաները։ Ամեն երկիր ունի իր գլխավոր տոնածառը, որն իր մոտ է գրավում ինչպես տեղաբնակներին, այնպես էլ զբոսաշրջիկներին, գրում է [url=http://www.1in.am/2272230.html]1in.am[/url]-ը։ 1. Փարիզ, Ֆրանսիա։ 25 մետրանոց տոնածառը զարդարում է Galeries Lafayette հանրախանութը։ [img]http://st0.shamshyan.com/editor/0425308001514913549291594.jpg[/img] 2. Մելբուրն, Ավստրալիա։ Ամանորյա տոնածառը բաղկացած է Lego-ի ավելի քան կես միլիոն դետալներից։ [img]http://st0.shamshyan.com/editor/0266659001514913573209443.png[/img] 3. Վիլնյուս, Լիտվա։ Ազգային տոնածառը գտնվում է Վիլնյուսի Կաֆեդրալ հրապարակում։ [img]http://st0.shamshyan.com/editor/0711854001514913594881896.png[/img] 4. Նյու Յորք, ԱՄՆ։ Գտնվում է Ռոքֆելերի կենտրոնում։ [img]http://st0.shamshyan.com/editor/0020433001514913616834720.png[/img] 5. Տեգուսիգալպա, Հոնդուրաս։ Իր անսովոր տեսքի շնորհիվ այս տոնածառն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Դրա ձևավորմանը մասնակցել է գրեթե 3000 մարդ։ [img]http://st0.shamshyan.com/editor/012856400151491364456626.jpg[/img] 6. Գուբիո, Իտալիա։ Տեղակայված է Ինջինո լեռան վրա։ Բարձրությունը կազմում է ավելի քան 650 մետր։ 1991 թվականին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։։ [img]http://st0.shamshyan.com/editor/0983091001514913664585907.jpg[/img] 7. Թայբեյ, Թայվան։ Լուսադիոդային այս ծառի բարձրությունը կազմում է գրեթե 36 մետր։ Ամանորից մեկ ամիս առաջ՝ մայրամուտից հետո, ամեն կես ժամը մեկ սկսվում է լուսային շոու։ [img]http://st0.shamshyan.com/editor/0230735001514913718155528.jpg[/img] 8. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա։ Սա ամենամեծ տոնածառն է, որի բարձրությունը կազմում է 82 մետր։ Այն տեղակայված է Լագոա լճում՝ հատուկ լողանի կենտրոնում։ [img]http://st0.shamshyan.com/editor/0048657001514913746132137.jpg[/img] 9. Վաշինգտոն, ԱՄՆ։ Ամանորյա տոնին մասնակցելու համար՝ այն Ալյասկայից հաղթահարել է գրեթե 7000 կիլոմետր ճանապարհ։ [img]http://st0.shamshyan.com/editor/0280716001514913769693196.jpeg[/img] 10. Բիբլոս, Լիբանան։ 35 մետրանոց ամանորյա այս հրաշքը կանգնած է աշխարհի հնագույն նավահանգստում։ [img]http://st0.shamshyan.com/editor/0811551001514913793195989.jpg[/img] 11. Թուրին, Իտալիա։ Սա օրիգինալ տեսքով տոնածառ է, որը գրավում է շատերին։ [img]http://st0.shamshyan.com/editor/0237793001514913821792324.jpg[/img]

Նմանատիպ նյութեր