45861 դիտում
10:09 27-12-2017
Արտակարգ դեպք Սևանում. 44-ամյա քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել՝ Սևանում ռումբ է դրված, շուտով կպայթի
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Սևան քաղաքում ռումբ է դրել և այն շուտով կպայթի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվել է Ոստիկանության Սևանի բաժին։
Ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ կատարելով օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքներ՝ պարզել են ահազանգի հեղինակին. նա Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ՝ 44-ամյա Սևակ Սարիբեկյանն է, ում մոտ հայտնաբերվել է նաև այն հեռախոսահամարը, որը նա շահագործել է և ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել։
Ս. Սարիբեկյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածությունը եղել է 1.1 %։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)